Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ռազմական լուծմանը

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ռազմական լուծմանը
26.10.2020 | 13:39

Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ռազմական լուծմանը և կոչ է անում բոլոր արտաքին խաղացողներին զերծ մնալ ռազմական սցենարից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք թաքցնում, որ չենք սատարում դիրքորոշմանն այս խնդրի ռազմական լուծման հնարավորության և ընդունելիության վերաբերյալ: Երկու ժողովուրդներին՝ հայերին և ադրբեջանցիներին, համարելով բարեկամ և եղբայրական, մենք չենք կարող կիսել նման նկրտումները», - ասել է Լավրովը «Աթենքին և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» հարցազրույցում: Նա հիշեցրել է՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարներ, հստակ արտահայտվել են «բացառապես քաղաքական» կարգավորման օգտին:

«Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին «խաղացողներին» անել ամեն ինչ ռազմական սցենարը բացառելու համար, կողմերի հույզերը սառեցնելու, ակտիվացնելու աշխատանքը՝ խաղաղության գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու համար», - ամփոփել է Լավրովը:

Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ